Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գեղարդ վանական համալիրում տեղի է ունեցել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգ

16.09.2019

  Սեպտեմբերի 13-ին Կոտայքի մարզի Գեղարդ վանական համալիրում տեղի է ունեցել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգ, որի շրջանակում ելույթ են ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, երաժիշտներ՝ Արմեն Հյուսնունցը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Վահագն Հայրապետյանը եւ այլք։

 Համերգն անց է կացվել Արտաքին գործերի նախարարության հովանու ներքո:

 Համերգին ներկա է գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, մի քանի հարյուր բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտասահմանից, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներ:

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով նույնպես ներկա էր միջոցառմանը, ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է. «Կոտայքի չքնաղ Գեղարդավանքն այսօր մշակութային էպիկենտրոնում է. մեր պետության առաջին դեմքերն ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն ըմբոշխնում են անզուգական Գեղարդավանքն ու ՀՀ ԱԳՆ կողմից նախաձեռնած «Մշակութային երկխոսություն»-ը»:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54