Նորություններ
Լրահոս
Զառ բնակավայրում խմելու ջրի հին խողովակները փոխարինվել են մետաղապլաստե խողովակներով
13.09.2019
Ակունք խոշորացված համայնքի Զառ բնակավայրում խմելու ջրի մոտ 300 մետր երկարությամբ խցանված ազբեստե խողովակները, համայնքի միջոցներով փոխարինվել են մետաղապլաստե ռետինե խմելու ջրի խողովակներով:
Խողովակաշարում առաջացած բազմաթիվ խցանումներն ու արտաքին շերտի ճաքերը խմելու ջրի հսկայական կորուստների պատճառ էին դառնում: Այժմ ջրի կորուստը դադարեցվել է, ինչի շնորհիվ բարելավվել է բնակավայրի խմելու ջրի համակարգի ընդհանուր վիճակը:
Կորուստների կանխման արդյունքում զգալիորեն ավելացել է խմելու ջրի հոսքը, ինչը նաև հնարավորություն կտա թեթևացնելու պոմպերի ծանրաբեռնվածությունը ու խնայել էլեկտրաէներգիան: