Նորություններ
Լրահոս
Մարզպետարանում տեղի է ունեցել խորհդակցություն համայնքների քաղաքաշինական և հողային ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ
13.09.2019
Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել համայնքների քաղաքաշինական և հողային ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ խորհդակցություն, որն անցկացրել է մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:
Օրակարգում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019թ-ի սուբվենցիոն և Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով, իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերն էին, ապօրինի կառուցապատումների, հողերի օտարումների դեմ պայքարի շարունակականությունն ու կանաչ գոտիների պահպանումը: