Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը պատվոգրեր է հանձնել Կոտայքի մարզի փրկարար ծառայության 10 աշխատակիցների
13.09.2019
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչություն:
Ուժային կառույցներում իրենց ծառայությունը մատուցող անձնակազմերի հանդեպ մշտական ուշադրությունն ու հոգածությունն ընդգծելու նպատակով և մասնագիտական բարձր պատրաստակամության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար Ռոմանոս Պետրոսյանը պատվոգրեր է հանձնել Կոտայքի մարզի փրկարար ծառայության 10 աշխատակիցների:
Պատվոգրերի հանձնման արարողությունից հետո Ռոմանոս Պետրոսյանը շրջել է մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ ծանոթանալով արտակարգ իրավիճակները վերահսկելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներին: