Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Վարդան Մարգարյանը հայտնվել է «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի ընտրական եզրափակիչ փուլում

13.09.2019

 Հրազդանցի պատանի երգիչ Վարդան Մարգարյանը հանդես է գալու «Դեպի մանկական Եվրատեսիլ-2019» երաժշտական նախագծի ընտրական եզրափակիչ փուլին, որտեղ որոշվելու է Հայաստանը երաժշտական մրցույթին ներկայացնող մասնակցի անունը:

Վարդան Մարգարյանը ներկայանալու է «La La La» երգով:

 «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում սեպտեմբերի 15-ին ժամը 22:00-ին:

 Հիշեցնենք, որ 17-րդ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա 2019թ.-ի նոյեմբերի 24-ին՝ Լեհաստանի Գլիվիցե քաղաքում: Այս անգամ մրցույթին կմասնակցի եվրոպական 19 երկիր, իսկ մրցույթը կանցկացվի «Share the Joy» խորագրի ներքո:
Հաջողություն ենք մաղթում մեր պատանի մասնակցին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54