Նորություններ
Լրահոս
Ջրվեժ համայնքը կունենա նոր մանկապարտեզ
12.09.2019
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմանների նկարագրում և պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով հատկացրեց համայնքին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 21-ի թիվ 1265-Ն որոշման մեջ պատմամշակութային արժեք չներկայացնող այս հողատարածքը սխալմամբ չի փոխանցվել համայնքին, բայց 2,01378 հա հատուկ պահպանվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվել է բնակավայրի նշանակության, սակայն շարունակել է մնալ որպես պետական սեփականություն:
Այս որոշմամբ այդ տարածքը hետ է վերադարձվում համայնքին` որպես համայնքային սեփականություն:
Նշված տարածքը համայնքային սեփականություն դառնալուց հետո, շուրջ 90,5 մլն. դրամի մուտք կապահովի համայնքի բյուջե, որը նախատեսվում է ներդնել նոր կառուցվող մանկապարտեզի շենքի շինարարությանը: