Նորություններ
Լրահոս
Հրազդան համայնքի 11-րդ դպրոցի հարակից տարածքում անցկացվել է կոյուղատար համակարգ
12.09.2019
Հրազդանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքի 11-րդ դպրոցի հարակից տարածքում տարիներ շարունակ հոսող կոյուղաջրերի խնդիրն արդեն լուծվել է. այստեղ անցկացվել է շուրջ 110մ ձգվածությամբ կոյուղատար համակարգ:
Աշխատանքներն իրականացվել են շինարարական բոլոր նորմերին համապատասխան:
Հատուկ տեխնիկայի միջոցով, շուրջ 110 մ երկարությամբ, փորվել է խողովակների անցկացման և դիտահորերի համար նախատեսված հատվածը: Խողովակներն արդեն անցկացվել են, դիտահորերը տեղադրվել են, և կատարվել են բոլոր անհրաժեշտ միացումները:
Նշենք նաև, որ Երկաթգծի կայարանին հարակից թաղամասում անցկացվել է արտաքին լուսավորության ցանց, որի արդյունքում կարգավորվել է տվյալ թաղամասի լուսավորության երկարամյա չլուծված խնդիրը: