Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցություն
12.09.2019
Սեպտեմբերի 11-ին Հրազդանի Հ. Պարոնյանի անվան N-12 հիմնական դպրոցում տեղի է ունեցել մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցություն, որն անցկացրել է Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:
Օրակարգում հիմնականում քննարկվել են նոր ուսումնական տարվանից մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանն ուղղված գործընթացները, ուսուցիչների թափուր տեղերի մրցույթների սահմանված կարգով անցկացումը, հաստատությունում տիրող աշխատանքային կարգապահության և բարոյահոգեբանական մթնոլորտի հաստատումն ու պահպանումը:
Անդրադարձ է եղել նաև արևային էլեկտրական վահանակներ տեղադրելու և շահագործելու համար դպրոցների հնարավորությունների ուսումնասիրմանն ու գնահատմանը: