Նորություններ
Լրահոս
Մարզպետարանում տեղի է ունեցել «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը
11.09.2019
Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը, որն իրականացրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն ու ակումբի գործընկեր կազմակերպությունները:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել տեղական ինքնակառավարման որակի բարձրացմանը, Հայաստանում կառավարման ապակենտրոնացումը, տեղական ինքնակառավարմանը հանրային մասնակցության խթանումը, ինչպես նաեւ` ՏԻՄ-երի հաշվետվողականության եւ թափանցիկության մակարդակի բարձրացումը:
Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) ղեկավարությամբ կազմված մի քանի հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից: Կոնսորցիումի մյուս կազմակերպություներն են Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնը (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (ՀՌԿԿ):
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային օժանդակությամբ, ծրագրի տևողությունը 5 տարի է: