Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Կամարիս համայնքում հետևել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին
10.09.2019
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցի շրջանակում Կամարիս համայնքում էր:
Այստեղ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված է իրականացնել 3 ծրագիր:
Ներկայումս համայնքում կառուցվում է խորքային հոր, որի շնորհիվ համայնքում շուտով շուրջօրյա ջրամատակարարում կլինի, ինչպես նաև ընթանում են խմելու ջրի 1.2 կմ երկարությամբ ջրագծի կառուցման աշխատանքներ (շահած պայմամագրի արժեքն է 3.890.000 դր, որից պետության ֆինանսավորման չափն է 1.524.880 դր, համայնքինը` 2.365.120 դր):
Համայնքի առաջին փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման աշխատանքնեը դեռ չեն սկսվել (ծրագրի արժեքը 12.956.007 դր), իսկ ոռոգման ջրի խորքային հորի հորատման աշխատանքներն ընթացքի մեջ են: Շահած պայմանագրի արժեքն է 22.999.800 դր, որից պետության ներդրումը 12.649.890 դր, համայնքինը` 10.349.910 դր:
Մարզպետը շրջել է համայնքում և ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: