Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզը մասնակցել է «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնին

09.09.2019

 Սեպտեմբերի 7-ին Դիլիջանում տեղի է ունեցել Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնը, որին մասնակցում էր նաև Կոտայքի մարզը՝ ներկայացնելով ազգային երգ ու պար, ինչպես նաև կտավների և քանդակների տաղավարային ցուցադրություն:

 Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց նաև գորգարվեստ, կավագործություն, խեցեգործություն, դարբնագործություն, փայտագործություն, ասեղնագործության, կերպարվեստի բացառիկ ցուցանմուշներ, տեղական ֆոլկլոր՝ երգ, պար, ազգային նվագարաններ և այլն։

 Կազմակերպիչների խոսքով փառատոնի նպատակն է բացահայտել հյուրընկալող և շրջակա համայնքների տնտեսական պոտենցիալը թե՛ ներքին, թե՛ միջազգային շուկայում, նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Այս փառատոնը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ համագործակցության լավագույն օրինակներից է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 13:54:25