Նորություններ
Լրահոս
Գետարգել համայնքում նոր թաղամասի գազիֆիկացման աշխատանքներն ընթացքի մեջ են
06.09.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Գետարգել համայնքի նոր թաղամասի 5,6, 7 և 8 փողոցների գազիֆիկացման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Շահած պայմանագրի արժեքը 8.250.000 դրամ է, որից 4.001.250 դրամը (48.5%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 4.245.750 դրամը (51.5%)՝ համայնքի:
Մի քանի օրից ամբողջական թաղամասի գազիֆիկացման աշխատանքները կավարտվեն: