Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետարանում առողջապահության ոլորտին վերաբերող թեմաներով քննարկում է տեղի ունեցել
06.09.2019
Սեպտեմբերի 5-ին Կոտայքի մարզպետարանում ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության մասնագետների և մարզի բուժհաստատությունների տնօրենների և հաշվապահների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում:
Քննարկվեցին վերջերս ընդունված մի շարք իրավական փաստաթղթեր, համաձայն որոնց բնակչության զգալի խմբերի համար բժշկական օգնությունն ու սպասարկումը տրամադրվում է անվճար կամ արտոնյալ պայմաններով:
Անդրադարձ եղավ նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգի գործունեությանը, էլեկտրոնային ուղեգրման համակարգի ներդրմանն ու կազմակերպչական այլ ծրագրերին: