Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Աբովյանի բժշկական կենտրոնի ղեկավար կազմի եւ ադմինիստրատիվ-վարչական ծառայողների հետ
06.09.2019
Այսօր առավոտյան աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի ղեկավար կազմի եւ ադմինիստրատիվ-վարչական ծառայողների հետ:
Հանդիպման սկզբում մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին իրենց մարդասիրական գործունեությունն ըստ հավուր պատշաճի իրականացնելու համար և նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում բժշկական կենտրոնի վարկանիշը աճ է գրանցել՝ շնորհիվ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքի:
Մարզպետն անդրադարձել է նաև օրենքով սահմանված կարգով թափուր հաստիքները համալրելուն ուղղված մրցույթներին, որոնք հասանելի են բոլորին և իրականացվում են բաց ու թափանցիկ ձևաչափով:
Ռոմանոս Պետրոսյանը այս և մյուս բուժ.կենտրոններում արձանագրված շոշափելի արդյունքները պայմանավորում է նաև ստվերային շրջանառության վերացմամբ և բացառմամբ, մարզի բնակիչների իրավագիտակցության և մարզային բուժ.կենտրոնների հանդեպ վստահության բարձրացմամբ՝ միաժամանակ ևս մեկ անգամ կոչ անելով բուժ.կենտրոնների ղեկավարներին՝ ամենօրյա աշխատանքում բացառել որևէ արատավոր երևույթ, պահպանել քաղաքացիների հետ անձնական վարվեցողության կանոնները:
Մարզպետի անմիջական վերահսկողությամբ ինչպես նախկինում, այսուհետ ևս ամենօրյա և շարունակական աշխատանքներ կիրականացվեն մարզի բժշկական հաստատությունների պատասխանատուների հետ՝ աշխատանքի որակը բարձրացնելու, մատուցվող բժշկական ծառայությունների ողջ ծավալը բնակչության բոլոր խավերին հասանելի դարձնելու ուղղությամբ: