Նորություններ
Լրահոս
Բյուրեղավանցի մարզիկները նվաճել են բրոնզե երկու մեդալ
06.09.2019
Սեպտեմբերի 2-ին Երևանի «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» մարզասրահում անցկացվել է Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված Սամբոյի միջազգային մրցաշար:
Մրցաշարին մասնակցում էին նաև Բյուրեղավանի մարզադպրոցի սամբիստներ՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մելինե Մամիկոնյանը (48կգ), մարզիչ՝ Արփինե Սուքիասյան և միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Արմեն Ռազգոյանը (52կգ), մարզիչ՝ Հայկ Եղյան:
Բյուրեղավանցի երկու մարզիկները նվաճել են բրոնզե մեդալ և կանգնել 3-րդ պատվավոր հարթակին:
Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված Սամբոյի միջազգային 1-ին մրցաշարին մասնակցել են 10 երկրի՝ Բելառուս, Իսրայել , Լիտվա, Հունաստան, Ռումինիա, Ռուսաստան, Վրաստան, Ֆրանսիա, Արցախ, Հայաստան, 102 պատվիրակներ (83 սամբիստ և 19 սամբիստուհի):