Նորություններ
Լրահոս
Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Հայաստանում թափոնների կայուն կառավարում» թեմայով քննարկում
05.09.2019
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Սեպտեմբերի 6-ին` ժամը 9:00-17:30-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուգեան դահլիճում (Փարամազ Ավետիսյան մասնաշենքի 1-ին հարկ, Մ. Բաղրամյան պող. 40, Երևան), տեղի կունենան «Հայաստանում թափոնների կայուն կառավարում» թեմայով քննարկումներ:
Քննարկումներն անցկացվում են ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրություն» ծրագրի շրջանակում:
Քննարկումների ընթացքում կներկայացվեն զեկույցներ.
- թափոնների կայուն կառավարման միջազգային լավագույն փորձի,
- «Թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրություն» ծրագրի նախնական արդյունքների,
- ՏԿԵՆ նախաձեռնությամբ և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացված հանրապետությունում պիրոլիզի մեխանիզմով թափոնների վերամշակման կիրառելիության ուսումնասիրության արդյունքների,
- Հայաստանում թափոնների կայուն կառավարման և շրջանաձև տնտեսության զարգացման վերաբերյալ:
Նշենք, որ «Թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրություն» ծրագրի շրջանակում Հայաստանի և շվեդ փորձագետների կողմից ուսումնասիրվում են հանրապետությունում գոյացող կոշտ կենցաղային թափոնների, շինարարական, արդյունաբերական, էլեկտրական և էլեկտրոնային, գյուղատնտեսական, բժշկական, ավտոմոբիլային թափոնների քանակը և բաղադրությունը։ Նշված ուսումնասիրությունները հնարավորություն կտան մշակել աղբահանության սխեմաներ հանրապետության ողջ տարածքի համար, ինչպես նաև գնահատել հանրապետությունում աղբի վերամշակման արդյունաբերության ներդրման պոտենցիալը:
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://wqcs-ace.aua.am/hy/:
Բանախոսների մասին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://wqcs-ace.aua.am/hy/public-discussions/#speaker: