Նորություններ
Լրահոս
Բյուրեղավանի կենտրոնական խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
05.09.2019
Բյուրեղավանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ երթևեկությունը կարգավորելու նպատակով սեպտեմբերի 1-ից գործարկվել են Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների հատվող խաչմերուկում տեղադրված լուսացույցները (Բյուրեղավանի կենտրոնական խաչմերուկ):
Համայնքապետարանը հատկապես տաքսիների վարորդներին հորդորում է կենտրոնական խաչմերուկը չարգելափակել և այն օգտագործել երթևեկության կանոններին համապատասխան:
Հիշեցնենք, որ ճանապարհային երթևեկության, այդ թվում՝ անվտանգության ապահովման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով, Ճանապարհային երթևեկության կանոններով և մի շարք այլ իրավական ակտերով: