Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն աշխատանքային հանդիպում է ունեցել սփյուռքահայ ներդրողների հետ
05.09.2019
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել լիբանանահայ ներդրողների հետ, որոնք մարզպետարան էին եկել ներկայացնելու իրենց նախագիծը:
Նախագծի շրջանակում տնտեսվարողները Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս, որտեղ կարող է բնակվել մինչև 2800 բնակիչ:
«Մայրի» կոչվող թաղամասում արդեն իսկ կառուցվել է 7 տուն, մյուս տների շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Նորակառույց թաղամասն ունենալու է մանկապարտեզ, կրթական համալիր, եկեղեցի, առևտրի կենտրոններ, ժամանցային վայրեր:
Ներդրողները նշեցին, որ այսպիսով ցանկանում են նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և մարզպետին հրավիրեցին շրջայցի:
Ռոմանոս Պետրոսյանը սիրով ընդունեց առաջարկն ու նշեց, որ պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնության, որը բխում է համայնքի շահերից և ուղղված է քաղաքացիների կյանքի որակը փոխելուն: