Նորություններ
Լրահոս
ՀՀ մարզերում, այդ թվում Կոտայքի մարզում, շարունակվում է համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը
04.09.2019
ՀՀ մարզերում շարունակվում է համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը: Ներկայումս վերապատրաստումներն ընթանում են ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի և Կոտայքի մարզերում: Վերապատրաստումն իրականացվում է «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2019 թվականի մարտի 13-ի N 10-L հրամանով հաստատված ծրագրին համապատասխան:
Ծրագրի շրջանակներում 2019 թվականի ընթացքում նախատեսվում է վերապատրաստել 780 համայնքային ծառայող: Մինչ օրս վերապատրաստվել է 200 համայնքային ծառայող:
Ծրագրի նպատակը համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների շարունակական կատարելագործումն է: