Նորություններ
Լրահոս
Նոր Արտամետ համայնքում մեկնարկել են արտաքին լուսավորության ցանցի բարեկարգման աշխատանքները
04.09.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով այսօր Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում մեկնարկել են արտաքին լուսավորության ցանցի բարեկարգման աշխատանքները:
Շահած պայմանագրի արժեքը 10.798.800 դրամ է, որից 5.339.400 դրամը (50%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 5.339.400 դրամը (50%)՝ համայնքի:
Նշենք, որ զուգահեռ մեկնարկել են նաև Նոր Արտամետի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները ևս: