Նորություններ
Լրահոս
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է
03.09.2019
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև համագործակցությամբ իրականացման փուլում գտնվող «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի»
շրջանակներում Ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ընկերության համար հայտարարվել է մրցույթ և հրապարակվել է ՎԶԵԲ-ի պաշտոնական կայքում հետևյալ հղումով.https://www.ebrd.com/work-with-us/procurement/p-pn-190902a.html
Հրավիրում ենք բոլոր տեղական և միջազգային կազմակերպություններին մասնակցել հայտարարված մրցույթին։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի հոկտեմբերի 17-ը՝ ժամը 17։00-ն /տեղական ժամանակով/։