Տպել
Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը տարբեր համայնքներում մասնակցել է սեպտեմբերի մեկին նվիրված միջոցառումներին
01.09.2019
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկա է գտնվել մարզային տարբեր համայնքներում մեկնարկած տոնական միջոցառումներին, որոնք նվիրված էին սեպտեմբերի մեկին` Գիտելիքի և դպրության օրվան:
Մարզպետը շրջել է կրթական հաստատություններով, զրուցել աշակերտների և մանկավարժների հետ:
Ռոմանոս Պետրոսյանը հանդես է եկել նաև ողջույնի խոսքով ու իր շնորհավորական ուղերձը հղել բոլոր դպրոցականներին, ուսանողներին և մանկավարժներին: