Նորություններ
Լրահոս
Մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում նոր անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցման և համագործակցության վերաբերյալ
30.08.2019
Օգոստոսի 29-ին Կոտայքի մարզպետարանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի վարչության, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի և Անասնաբույժների ազգային ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում-քննարկում մարզի տարբեր համայնքների անասնաբույժների հետ:
Հանդիպում-քննարկման նպատակն էր անասնաբույժներին ներկայացնել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագիրն ու հաստատել համագործակցության նոր եզրեր:
Քննարկման կազմակերպիչները անասնաբույժներին են ներկայացրել նաև արդեն եկող տարի Հրազդան-Լեռնանիստ ճանապարհին կառուցվելիք նոր անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցման նախագիծն ու գործունեության նպատակները:
Հիմնական հանդիպման ավարտին ներկաները քննարկել են նաև մասնագիտական բնույթի այլ հարցեր ևս: