Նորություններ
Լրահոս
Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում
30.08.2019
Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում մարզի բժշկական հաստատությունների ակնաբույժների, ներզատաբանների և «Լույս հայի աչքերին» ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկման նպատակն էր հստակեցնել խոցելի խմբերում ընդգրկված քաղաքացիների աչքի սքրինինգի (հետազոտություն) ընթացքը, որը Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական համայնքներում նախատեսված է իրականացնել ակնաբույժների և ներզատաբանների աջակցությամբ, ինչպես նաև միտված էր բնակչության շրջանում աչքի խնդիրների բացահայտմանը:
Նախատեսվող հետազոտությունների ավարտին կհաջորդի աչքի շարժական հիվանդանոցի այցելությունը մարզ:
Ծրագրի շրջանակներում կիրակականացվեն նաև վիրահատություններ (պետական պատվերից կօգտվեն սոցիալապես անապահով, առանձին և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները):
Հայտնենք, որ Հայկական ակնաբուժության նախագիծն իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որը միտված է Հայաստանում ակնաբուժական ծառայությունների համակարգը հզորացնելուն, ինչպես նաև կուրության կանխարգելմանը և ակնային հիվանդությունների բուժմանը: