Նորություններ
Լրահոս
Մեղրաձորի Աղավնաձոր բնակավայրում հիմնանորոգվում է մանկապարտեզի շենքը
30.08.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերը Կոտայքի մարզում իրագործման ինտենսիվ փուլ են մտել:
Ծրագրերի մի մասն արդեն ավարտվել են, մյուսներն ընթացքի մեջ են:
Պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում կապիտալ նորոգվում է մանկապարտեզի շենքը. շուտով այս բնակավայրում կգործի նախադպրոցական հաստատություն:
Այս պահին Աղավնաձորում մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Շահած պայմանագրի արժեքը 28.401.000 դրամ է, որից 15.620.550 դրամը (55%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 12.780.450 դրամը (45%)՝ համայնքի:
Աշխատանքները նախատեսված է ավարտել նոյեմբերի 30-ին:
Մանկապարտեզում գործելու է 2 խումբ՝ նախատեսված 60 երեխաների համար:
Նշենք, որ Աղավնաձորում երկար տարիներ մանկապարտեզ չի գործել, և բնակավայրի երեխաները ստիպված են եղել հաճախել հարևան համայնքների մանկապարտեզներ:
Մարզի համայնքներ կատարած այցերի ընթացքում մարզպետը մշտապես կարևորում է մանկապարտեզների առկայությունը՝ որպես նախադպրոցական կրթության ապահովման տեսանկյունից ՏԻՄ ղեկավարի պարտադիր խնդիրների լուծման փաստ:
Մարզպետի խոսքով, պետք է անել հնարավորը մարզի բոլոր համայնքները նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովելու ուղղությամբ: