Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի 4 մարզադպրոցների կտրամադրվի նոր մարզագույք
29.08.2019
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 523 միլիոն 400 հազար դրամ գումար հատկացնելու մասին որոշումը, ինչի արդյունքում ամբողջությամբ նոր մարզագույք կտրամադրվի 55 մանկապատանեկան մարզադպրոցների, 330 ուսումնական հաստատությունների ու 2 մարզական ֆեդերացիաների։
Այս գումարից միայն 200 միլիոն դրամը նախատեսված է մանկապատանեկան մարզադպրոցների ու ֆեդերացիաների համար մասնագիտացված բարձրորակ մարզագույք հատկացնելու համար։
Կոտայքի մարզից ցանկում ընդգրկված են 4 մարզադպրոցներ՝ Չարենցավանի «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց»-ը, Հրազդանի շախմատի ու մականախաղի, Ծաղկաձորի ձմեռային մարզաձևերի , Գառնիի ըմբշամարտի դպրոցները: