Նորություններ
Լրահոս
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ կարևոր նորություն աշակերտների և նրանց ծնողների համար
29.08.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվական հարթակներից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն:
Այս ուսումնական տարվանից սկսած՝ առաջին անգամ մոտավորապես 48 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի՝ առաջին մաս և երկրորդ մաս։ Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ դպրոց չի տանի, առաջինն ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երկհատոր կդառնան այն ծավալուն դասագրքերը, որոնք այս տարի վերահրատարակվելու էին: Կարևոր՝ այս փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի: Տարրական դասարաններին դրանք կտրվեն անվճար:
Նախարարությունը հայտնում է նաև, որ դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին. այդ որոշումը պետք է կայացվի յուրաքանչյուր ծնողի և երեխայի կողմից:
Նախարարությունը դեմ չէ սև ու սպիտակին, դեմ է սև ու սպիտակը որևէ մեկին պարտադրելուն։