Նորություններ
Լրահոս
Առինջ համայնքի 27-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին
29.08.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Կոտայքի մարզի Առինջ համայնքի 27-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին:
Ինչպես նշված, այնպես էլ համայնքի կենտրոնական և երկրորդական մի շարք (1-ին, 3-րդ փողոցի 1-ին փակուղի, 3-րդ փողոցի 1-ին փակուղու միացումը 1-ին փողոցին, Ա. Մնացականյան, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 25-րդ և 27-րդ) փողոցների ճանապարհահատվածներ նախատեսված է կապիտալ հիմնանորոգել սուբվենցիայի շրջանակներում:
Հիշեցնենք, որ շահած պայմանագրի արժեքը 137. 514. 995 դրամ է, որից 61. 881. 747 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 75. 633. 248 դրամը (55%)՝ համայնքի:
Աշխատանքները նախատեսված է ավարտել աշնանը: