Նորություններ
Լրահոս
Զովունի բնակավայրի ճանապարհներին տեղադրվել են արհեստական խոչընդոտներ և արվել գծանշումներ
28.08.2019
Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհի Զովունի բնակավայրի հատվածում տեղադրվել են արհեստական խոչընդոտներ և գծանշվել են հետիոտնի համար նախատեսված հատվածներ:
Զովունու վարչական շրջանից հայտնում են, որ վերոնշյալ հատվածն այլևս անվտանգ է և՛ հետիոտնի, և՛ վարորդների համար:
Այդուհանդերձ, վարորդներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ հետիոտնին հիշեցնում՝ փողոցն անցնել միմիայն թույլատրելի հատվածով: