Նորություններ
Լրահոս
Եվս մեկ սուբվենցիոն ծրագրով Նոր Երզնկա համայնքում հիմնանորոգվում են ճանապարհներ
27.08.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ևս մեկ ծրագրով Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում հիմնանորոգվում և մասնակի նորոգվում են ներհամայնքային ճանապարհներ (2937ք/մ):
Համայնքապետարանից հայտնեցին, որ մասնակի նորոգվում է 6-րդ փողոցի ճանապարհը, իսկ կապիտալ հիմնանորոգվում են համայնքի 20-րդ, 21-րդ, 22-րդ փողոցների ճանապարհահատվածները:
Շահած պայմանագրի արժեքը 20.229.600 դրամ է, որից 9.103.600 դրամը (45 %) պետական բյուջեի աջակցության չափն է, իսկ 11.126.000 դրամը (55 %) ՝ համայնքի ֆինանսավորման:
Աշխատանքները նախատեսված է ավարտել սեպտեմբերին: