Նորություններ
Լրահոս
Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում հիմնանորոգվում է կոյուղու արտաքին ցանցը և դպրոցի ցանկապատն ու նախամուտքի տանիքը
26.08.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով կոյուղու արտաքին ցանցի հիմնանորոգման աշխատանքեր են իրականացվում Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում:
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիայի շրջանակներում կառուցվում են Նոր Գյուղի երկու փողոցների կոյուղագծերը:
Շահած պայմանագրի արժեքը 14.700.000 դրամ է, որից 8.085.000 դրամը (55%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է 6.615.000 դրամը (45%)՝ համայնքի:
Համայնքապետարանից տեղեկանում ենք, որ համայնքի բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է նաև Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի ցանկապատն ու ամբողջական նախամուտքը՝ տանիքով (ընդհանուր արժեքը 2.250.000 դրամ):