Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է

23.08.2019

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար պետական տուրքի պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ սույն թվականի հուլիսի 11-ին ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5-րդ և 15.6-րդ կետերով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձինք ազատվում են պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, մարվել է պետական տուրքի մայր գումարը:

Նախարարությունը միաժամանակ հայտնում է, որ սույն թվականի հունիսի 29-ին ուժի մեջ է մտել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը (25.06.19թ. ՀՕ-69-Ն), ըստ որի ուժը կորցրած են ճանաչվել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.6-րդ կետով նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը:

Սույն օրենքը ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիաների համար պետական տուրքի հաշվարկը:

Նշված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ և «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5-րդ և 15.6-րդ կետերով պետական տուրքի պարտավորության գումարի չափի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ ՏԿԵ նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչությունից հետևյալ հեռախոսահամարներով՝

(010) 523480 (Մեկ պատուհան)
(010) 548600
(010) 561387

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32