Տպել
Նորություններ
Լրահոս
Զովունիում իրականացվում են ոռոգման ջրի ջրատար խողովակների տեղադրման աշխատանքներ
23.08.2019
Եղվարդ համայնքի բյուջեի հատկացումներով (շուրջ 6 մլն 854 հազար դրամ) Զովունի բնակավայրում իրականացվում են 7-րդ փողոցի և նրան հարակից բնակելի տներին սպասարկող ոռոգման ջրի ջրատար խողովակների տեղադրման աշխատանքներ:
Զովունու վարչական շրջանի տեղեկատվական հարթակներից իրազեկվում ենք, որ մոտ 10-12 օրից աշխատանքները կավարտվեն և նշված փողոցի բնակիչները հնարավորություն կունենան իրենց այգիները ոռոգելու: