Տպել
Նորություններ
Լրահոս
Նոր Գեղի ու Չարենցավան համայնքներում կանգառներ ու նստարաններ են տեղադրվել
23.08.2019
![](http://kotayk.mtad.am/files/n_pics/21782_s.jpg)
Նոր Գեղիի համայնքապետարանից հայտնում են, որ «Նոր Գեղի, նոր կանգառ» ծրագրի շրջանակներում համայնքի փողոցներից ևս մեկում տեղադրվել է նոր կանգառ:
Համայնքապետարանը միաժամանակ տեղեկացնում է, որ վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախորդ ամիսների ընթացքում արդեն տեղադրվել են թվով 5 կանգառներ:
Իսկ ահա Չարենցավանի համայնքապետարանը ձեռք է բերել նոր նստարաններ, որոնք արդեն տեղադրվում են համայնքի տարբեր հատվածներում։