Նորություններ
Լրահոս
Բյուրեղավանում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ են
23.08.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով ներհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքներ են իրականացվում նաև Բյուրեղավան համայնքում:
Ծրագրով նախատեսված է Բյուրեղավանի Հայրենադարձ թաղամասի, 1-ին թաղամասի, մշակույթի տան հարակից ճանապարհների, Վազգեն Սարգսյան, Սամվել Վարդանյան փողոցների մայթերի, Վազգեն Սարգսյան փողոցի՝ 20-րդ շենքից մինչև ուսումնարանի տարածքի ասֆալտապատում և զբոսայգու հետիոտնային ճանապարհների հիմնանորոգում:
Բյուրեղավանի համայնքապետարանից հայտնում են, որ աշխատանքներն ընթացքի մեջ են:
Զբոսայգու հետիոտնային ճանապարհներն արդեն ասֆալտապատվել և հիմնանորոգվել են: Կապիտալ ասֆալտապատվելու է 1-ին թաղամասը: