Նորություններ
Լրահոս
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է քննարկման
22.08.2019

Սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանն ուղղված քայլերի շրջանակներում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնում է հանրային քննարկումների շարք «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ։
Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/2KRD4Ak։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է քննարկելու նախագծի դրույթները՝ մասնավորապես կենտրոնանալով հետևյալ հարցերի շուրջ՝
1. Սոցիալական աշխատանքի սահմանման խնդիրը
2. Սոցիալական աշխատողների հավաստագրման սկզբունքները
3. Սուպերվիզիան սոցիալական աշխատանքում
4. Սոցիալական աշխատողի հիմնական գործառույթները և օգնող այլ մասնագիտությունների հետ հարաբերությունները կարգավորող դրույթները
5. Պետության և մասնագիտական հանրույթի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության սկզբունքները
6. Անցումային դրույթները
Հանրային քննարկումը տեղի կունենա օգոստոսի 23-ին, ժամը՝ 16.00-ին, Հայկական ընդհանուր բարեգործական միությունում:
Հասցեն՝ Մելիք Ադամյան փողոց 2/2:
Աղբյուրը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: