Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ակունքի Հատիս բնակավայրում ավարտվել են խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքները

22.08.2019

Ակունքի համայնքապետարանից հայտնում են, որ Հատիս բնակավայրի խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքները ավարտվել են:

Արդեն շահագործման է հանձնվել օրվա կարգավորիչ ջրամբարն ու մեկ կիլոմետրից ավել ընդհանուր երկարությամբ ջրագիծը:

Հիշեցնենք, որ աշխատանքներն իրականացվել են կառավարության 2019 թվականի սուբվենցիայի շրջանակում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման արդյունքում:

Հատիս բնակավայրում երկար տարիներ խմելու ջուրը խնդիր է եղել բնակչի համար, կարգավորիչ ջրամբարի բացակայության պատճառով ջուրը գյուղացուն հասել է որոշակի ժամով:

Մինչ խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգումը, բնակավայրը խմելու ջուր ստանում էր 25 կմ հեռավորության վրա գտնվող «Բեզագլու» ակունքից, որը գյուղ էր հասնում հին, քայքայված ջրագծերով։ Ջուրը մղվում էր ջրամբար պոմպերի միջոցով և չէր բավականացնում բնակչությանը, իսկ ծրագրի իրականացման արդյունքում խնդիրն այս բնակավայրում վերջնականապես լուծում կստանա, ջրամատակարարումը կդառնա շուրջօրյա:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54