Նորություններ
Լրահոս
5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 95 ընտանիքների տրամադրվել է ֆինանսական աջակցություն
21.08.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի համապատասխան որոշմամբ, սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Կոտայքի մարզի սոցիալական աջակցության տարածքային 4 գործակալություններում հաշվառված 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող թվով 95 ընտանիքների ՀՀ Կոտայքի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր ընտանիքի 30. 000 դրամի չափով.
• Աբովյանի ՍԱՏԳ - 53 ընտանիք
• Հրազդանի ՍԱՏԳ -14 ընտանիք
• Չարենցավանի ՍԱՏԳ -13 ընտանիք
• Եղվարդի ՍԱՏԳ -15 ընտանիք: