Նորություններ
Լրահոս
Խիստ տուգանքներ կկիրառվեն ճանապարհի եզրերին և աղբավայրից դուրս աղբ թափելու համար. իրազեկում է Ակունքի համայնքապետարանը
21.08.2019

Ակունքի համայնքապետարանից հայտնում են, որ Ակունք - Զառ ավտոճանապարհի որոշ հատվածներում և հարակից սելավատարի մեջ պարբերաբար աղբակույտեր են հայտնվում:
Ուստի համայնքապետարանը հորդորում է հատկապես Զառ գյուղի և Ակունք-Զառ ճանապարհով երթևեկողներին զերծ մնալ ճանապարհներն ու շրջակա միջավայրը աղտոտելուց:
Միաժամանակ հիշեցնում է, որ կարգազանցների նկատմամբ խիստ միջոցներ են կիրառվելու. նախատեսված է տուգանք աղբահանության համար սահմանված վայրից դուրս աղբ թափելու դեպքում:
Կազմակերպվել է շուրջօրյա վերահսկողություն ավտոճանապարհների վրա, իսկ հետագայում կտեղադրվեն նաև տեսախցիկներ ավելի արդյունավետ հսկողության համար: