Նորություններ
Լրահոս
Գետամեջ համայնքում նորոգվում են ներհամայնքային ճանապարհներ
19.08.2019

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում իրականացվում են ներհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքներ:
Սուբվենցիայի շրջանակում մասնակի նորոգվում են համայնքի առաջին, երկրորդ և չորրորդ փողոցների ճանապարհահատվածները:
Ծրագրով ընտրվել են առավել վատ վիճակում գտնվող փողոցները:
Շահած պայմանագրի արժեքը 13.116.000 դրամ է, որից 5.902.200 դրամը (45 %) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 7.213.800 դրամը (55 %)՝ համայնքի:
Աշխատանքների մեծ մասն արված է: Ծրագիրն ավարտական փուլում է գտնվում: