Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովում ելույթ է ունենում Կոտայքի մարզպետը

17.08.2019

Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում մեկնարկած «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին այս պահին ելույթ է ունենում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նա համաժողովի մասնակիցների ուշադրությանն է ներկայացնում մարզն իր յուրահատկություններով ու զարգացման հայեցակարգով:

«Այսօրվա համաժողովին կներկայացնենք 10-ը հաջողված ձեռնարկությունների պատմություններ և շուրջ 25 ներդրումային ծրագրեր, որոնցից շատերը իրագործման փուլում են գտնվում» ,- նշել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետը նշել է  որ մարզում կան մի շարք գործող և վերակառուցման ենթակա ջրամբարներ, որոնցից առանցքային են Մարմարիկի և Աղբյուրակի ջրամբարները. միայն Մարմարիկի ջրամբարը ունի շուրջ 24 միլիոն խորանարդ մետր տարողունակություն և գործարկումից ի վեր այս տարի առաջին անգամ այն ամբողջովին ջրալցվել է։

«Մարզում հիմնանորոգման կարիք ունեցող ջրամբարներից են Սևաբերդի ջրամբարը, որի հիմնանորոգման և գործարկման ուղղությամբ այս պահին տարվում են բանակցություններ, ներգրավվելով նաև մասնավոր ներդրողների, այս պահին կառավարության օրակարգում է Եղվարդի ջրամբարի կառուցման առաջնահերթ ծրագիրը, որի նախագիծը համաժողի ընթացքում կներկայացվի»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ համաժողովին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, մարզպետներ, պետական այրեր, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և շահագրգիռ այլ անձինք:

Համաժողովին զուգահեռ անց է կացվում տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54