Նորություններ
Լրահոս
«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին մնացել է մեկ օր
16.08.2019

Օգոստոսի 17-ին Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում ժամը 10:00-ին մեկնարկող «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին ընդառաջ վերջին նախապատրաստական աշխատանքներն են ընթանում:
Հիշեցնենք, որ համաժողովին ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, մարզպետներ, պետական այրեր, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և շահագրգիռ այլ անձինք:
«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի նպատակն է համախմբել պետական և մասնավոր հատվածին, ակտիվացնել ներդրումային միջավայրը մարզում, հաստատել նոր փոխշահավետ գործակցային կապեր գործարար ոլորտում, մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների: