Տպել
Նորություններ
Լրահոս
Աբովյանի ծննդատունը ձեռք է բերել գերժամանակակից հետազոտման ապարատ
16.08.2019
Աբովյանի ծննդատունը ձեռք է բերել 2019 թվականի գերժամանակակից HS40 SAMSUNG MEDISON ֆիրմայի հետազոտման ապարատ՝ SONY տեսատպիչով:
Աբովյանի ծննդատնից հայտնում են, որ նշված սարքով պտղի հետազոտությունը որակական բացարձակ ճշգրիտ պատկեր է հաղորդում:
Այն հզոր է, գերարագ, ունի բազմաթիվ նոր ֆունկցիաներ:
Սարքն առանձնանում է աննախադեպ հնարավորություններով, նորություն է նույնիսկ զարգացած երկրների առաջատար կլինիկաների համար: