Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի արտահերթ նիստ

15.08.2019

Այսօր Կոտայքի մարզպետարանում հրավիրված էր մարզի խորհրդի արտահերթ նիստ, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Օրակարգում աշնանը Հայաստանի Հանրապետության տարածքում կայանալիք հրամանատարա-շտաբային զորավարժություններ էին ու դրանց ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների քննարկումը, մարզպետարան-համայնք-մարզային զինվորական կոմիսարիատ փոխգործակցության ամրապնդումը:

Նիստին ներկա էին Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Հ. Հովհաննիսյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը, մարզի ուժային կառույցների, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների և համայնքների ու վարչական շրջանների ղեկավարներ:

Աշնանը նախատեսվող հրամանատարա-շտաբային զորավաժությունների մասին զեկույցով հանդես է եկել Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Հ.Հովհաննիսյանը, որից հետո հարցեր են հնչել զեկուցողին:

Ամփոփելով նիստը՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ պետք է անել առավելագույնը աշնանը նախատեսվող զորավարժությունների ընթացքում բարձր պատրաստվածություն ցուցաբերելու ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36