Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

424 կիլոմետր երկարությամբ հանրապետության տարբեր ճանապարհահատվածների վրա տեղադրել է 3892 ճանապարհային նշան։

15.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ մոտ 424 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածների վրա տեղադրել է 3892 ճանապարհային նշան։

Նշանները տեղադրվել են հետևյալ հատվածներում՝ Մ-2 - Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման (կմ 28+912 - կմ 384+310), Մ-5 - Երևան - Արմավիր - Թուրքիայի սահման (կմ 10+420 - կմ 62+700), Հ-55 - Հրազդանի տրանսպորտային հանգույց - Ծաղկաձորի մարզահամալիր (կմ 0+000 - կմ 10+807, մոտեցումներ Ծաղկաձորի ճոպանուղուն կմ 0+000 - կմ 0+470, կմ 0+000 - կմ 0+880, կմ 0+000 - կմ 4+760)։ Մ-2 ճանապարհի վրա տեղադրվել է 2616 ճանապարհային նշան, Հ-55-ում՝ 586, Մ-5-ում՝ 690։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ճանապարհային նշանների մատակարարման և տեղադրման աշխատանքներն իրականացրել են «Սուարդի» ԲԸ-ի հայաստանյան մասնաճյուղը և «Պրեալյուքս» ՍՊԸ-ն (Իտալիա)։

Նշանները ներկրվել են Իտալիայից և համապատասխանում են միջազգային չափանիշներին։

Ճանապարհային նշանների տեղադրման վայրերը կազմվել են նախագծային կազմակերպության կողմից և համաձայնեցվել ճանապարհային ոստիկանության հետ։

Նշենք, որ նշանների տեղադրման ընթացքում արձանագրվել են վերջիններիս անհետանալու և վնասելու որոշ դեպքեր, ուստի բնակչությանը և վարորդներին հորդորում ենք խնամքով վերաբերվել ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ճանապարհային նշաններին և լուսային անդրադարձիչներին։ Դրանց բացակայությունը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակ, ինչն էլ կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։
--------------------------
Նյութի աղբյուրը և լուսանկարները՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-23 17:47:35