Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետարանում տեղի ունեցավ Ողջաբերդի սողանքային գոտու բնակիչների կարիքները գնահատող միջկառավարական աշխատանքային խմբի առաջին նիստը

14.08.2019

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ Ողջաբերդ համայնքի սողանքային գոտու բնակիչների կարիքները գնահատող միջկառավարական աշխատանքային խմբի առաջին նիստը:

Աշխատանքային խմբում ներգրավված են Կոտայքի մարզպետարանը, ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարությունն ու ՀՀ Քաղաքաշինության Պետական Կոմիտեն:

Հարցին հնարավորինս օբյեկտիվ լուծում տալու նպատակով առաջիկայում ԱԻՆ- ի կողմից Ողջաբերդ համայնքում կիրականացվի շենքերի և շինությունների վթարայնության ամբողջական և համալիր գնահատում և սահմանված կարգով հաջորդաբար ֆինանսական աջակցություն կտրամադրվի սողանքների հետևանքով վնասներ կրած և սողանքներից տուժած բնակիչներին:

ՀՀ կառավարությունը պատրաստակամ է կարիքները ամբողջապես գնահատելուց հետո ձեռնամուխ լինելու հարցի արմատական լուծմանը:

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը խնդրի լուծման փաթեթով էր վերջերս այցելել Ողջաբերդ: Նա հանդիպել էր բնակիչներին և վերջիններիս հետ քննարկել սողանքային գոտու խնդիրը: Մարզպետը ողջաբերդցիներին հայտնել էր, որ խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ գործուն քայլեր են իրականացվում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36