Նորություններ
Լրահոս
Հիմնանորոգվում է Կարենիսի դպրոցի՝ նախակրթարանի հատվածի տանիքը
14.08.2019
Մարզպետարան-համայնք համագործակցության արդյունքում և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019-2020 ուսումնական տարում նախատեսված էր /համայնքների աջակցությամբ/ նախակրթարաններ հիմնել Կոտայքի մարզի Հրազդանի N7 (Կաքավաձոր թողամաս) և Կարենիսի միջնակարգ դպրոցներում:
Այս պահին Կարենիս համայնքի դպրոցի՝ նախակրթարանի համար նախատեսված հատվածում համայնքապետարանի կողմից իրականացվում են տանիքի հիմնանորոգման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ Կարենիս համայնքում նախակրթական հաստատության անհրաժեշտություն կար (համայնքում մանկապարտեզ չկա):
Այստեղ աշխատանքային այցի ընթացքում մարզպետը համայնքի ղեկավարի հետ քննարկել էր նախադպրոցական կրթության ապահովման բոլոր ուղիները՝ դիտարկելով առնվազն մարզային ենթակայության դպրոցում նախակրթարան հիմնելու տարբերակը:
Նշենք, որ դպրոցի նախակրթարան կհաճախի շուրջ 15 սան: