Տպել
Նորություններ
Լրահոս
Երթևեկությունը կանոնակարգելու նպատակով Ակունքում ճանապարհային նշաններ են տեղադրվել
14.08.2019
Ակունքի համայնքապետարանից հայտնում են, որ համայնքի գլխավոր ճանապարհին երթևեկությունը կանոնակարգելու նպատակով ճանապարհային նշաններ են տեղադրվել:
Կոտայք-Կապուտան-Ակունք խաչմերուկի Կոտայք-Ակունք հատվածը այսուհետ «Գլխավոր ճանապարհ» է համարվում նախկին Կոտայք-Կապուտանի փոխարեն, ուստի Ակունքի համայնքապետարանը հորդորում է վարորդներին զգույշ լինել տվյալ հատվածում երթևեկելիս: