Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողով Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում. հրավիրում ենք լուսաբանելու

13.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ 2019 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 10:00-ին Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում մեկնարկելու է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը:

Համաժողովին ներկա կգտնվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, մարզպետներ, պետական այրեր, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և շահագրգիռ այլ անձինք:

Համաժողովի ընթացքում ներկայացվելու է Կոտայքի մարզի ներդրումային պոտենցիալը, 10-ը հաջողված ձեռնարկությունների պատմություններ, մարզի գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային 25 ծրագրեր:

Օրակարգում ընդգրկված են նաև քննարկումներ կլոր սեղանների շուրջ, տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես. ակնկալվում է գործընկերային կապերի հաստատում:

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի նպատակն է համախմբել պետական և մասնավոր հատվածին, ակտիվացնել ներդրումային միջավայրը մարզում, հաստատել նոր փոխշահավետ գործակցային կապեր գործարար ոլորտում, մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27