Նորություններ
Լրահոս
Արզնի համայնքում իրականացվում են կենտրոնական փողոցի մայթերի և ասֆալտբետոնե ծածկի կառուցման աշխատանքներ
12.08.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Արզնի համայնքում իրականացվող կենտրոնական փողոցի մայթերի և ասֆալտբետոնե ծածկի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Շահած պայմանագրի արժեքը 18 000 000 դրամ է, որից 8.100.000 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 9.900.000 դրամը (55%)՝ համայնքի:
Աշխատանքները մեկնարկել են հունիսի 10-ից:
Հիշեցնենք, որ Արզնի համայնքից ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել երեք ծրագրեր՝ մշակույթի տան շենքի վերակառուցում (ճաշարանի շենքի տարածք), Գետաշեն թաղամասի ճանապարհների ասֆալտապատում, կենտրոնական փողոցի մայթերի և ասֆալտբետոնե ծածկի կառուցում:
Բոլոր երեք ծրագրերն էլ այս պահին ընթացքի մեջ են: